суббота, 8 января 2011 г.

ՈւՐԵՄՆ ՆԱ ՀԻՄԱՐ Է..

Քայլում ես տխուր` արցունքներդ կոկորդիդ մեջ խեղդելով, և մտածում,
Փորձում ես հասկանալ` ինչ է կատարվում,
Հոգիդ ցավում է, կարծես աշխարհն այդ պահին քեզ հակառակ է պտտվում,
Նայում ես մարդկանց ու ոչինչ չես տեսնում:
Հիշում ես խոսքերը, որոնց առանց մի վարկյան անգամ վարանելու էիր հավատում,
Հիշում ես այն բոլոր գիշերները, որ անքուն մտքերի մեջ էիր անցկացնում.
Նրա ռոմանտիկ ու քնքուշ համբույրները, որ քեզ ուղղակի խելքահան էին անում,
Ձեր համատեղ նպատակներն ու քո փայլուն աչքերը, որ հիմա անտարբեր նայում են ու ոչինչ չեն տեսնում,
Քո անկեղծ երջանկությունն ու ոգևորված նվիրվածությունը, որ նոր հասկացար` չէր էլ գնահատվում,
Հիշում ես նրա ինքնամոռաց սերը, որ նոր հասկացար խաղ էր ուղղակի, դու էիր, որ չէիր նկատում,
Վերջ, էլ քեզ զսպել չես կարողանում, արցունքներդ արդեն հոսում են, մարդիկ կարծես քեզ չեն էլ նկարում,
Չես էլ ուզում, որ նկատեն, այս պահին դու միայն անէանալ ես ուզում,
Դու ընդամենը հասկանալ ես ուզում, պատճառներ ես փնտրում ու ինքդ քեզ մեղադրում,
Տաս ամեն ամեն ինչ նորից վերլուծում ես ու ոչինչ չես հասկանում,
Ի՞նչն էր սխալ, ինչի՞ հենց դու, ինչի՞ այսպես, ինչի՞ այս բառն ասեցիր, մյուսը մոռացար, ինչի՞ լռեցիր կամ հեռացար...
                                                                  STOP!!!!
Սրբիր արցունքներդ, խորը շունչ քաշիր, սառը դեմքով այս ապտակն էլ ընդունիր,
Մի փնտրիր պատճառներ ու մի մեղադրիր, ինքդ քեզ էլ մի տանջիր,
Հասկացիր, որ կյանքում  այս մարդիկ տարբեր են լինում,
Եթե սիրում ես, իսկ քեզ լքում, ուրեմն երբեք ետդարձի ճամփան էլ մի բռնիր,
Եթե վստահում ես, իսկ քեզ խաբում, ուրեմն քմծիծաղով նրան ներքև հրիր,
Եթե նվիրվում ես, իսկ քեզ մոռանում, ուրեմն կրունկովդ նրա դեմքի վրա սպի թողնելով` առաջ անցիր,
Ուղղակի հասկացիր, որ նա հիմար է, ու ինքդ քեզ մի մեղադրիր,
Հիմարներին դաստիարակելը շատ դժվար և անօգտակար է, մի էլ փորձիր..
Իսկ հիմա ժպտա, նրան սրտիցդ քնքուշ ժեստով դուրս հրավիրիր,
Սառը թեյ խմիր,տաք լոգանք ընդունիր, քեզ հայելու մեջ նայիր,
Ու ինքդ քեզ խոստովանիր` ուրեմն նա հիմար է...
Իսկ հիմարը միայն իր նման հիմարին է հասկանում,
Զգացի՞ր, թե ինչի էիր ժամերով անիմաստ քայլում ու պատճառն այդպես էլ չէիր հասկանում:
http://www.facebook.com/note.php?note_id=165201713522966

пятница, 7 января 2011 г.

Ասում եք` Եվան վա՞տն է....հըմ...

Ասում են Ադամն ավելի լավն էր, քան Եվան,
Ադամը համակերպվում էր,Եվան` պայքարում,
Ադամը ստեղծում էր, Եվան`ավելին ուզում,
Ադամը ենթարկվում էր, Եվան`գայթակղվում,
Բայց Եվան նաև գայթակղում էր, իսկ Ադամը` գայթակղվում,
Ու թեկուզ Ադամը ժխտում էր,բայց ինքն էլ էր խնձորն ուտելու մասին մտածում,
Ուղղակի Եվան ավելի համարձակ էր, ուստի դա չէր թաքցնում,
Ադամը համոզում էր, բայց ներքուստ հազիվ էր ինքն իրեն դիմադրում,
Եվան երկար սպասում էր, բայց Ադամն այդպես էլ տեղից չէր շարժվում,
Իսկ Եվան շտապում էր,ինչ-որ բան փոխել էր ուզում,
Փոխեց, և մինչ օրս էլ դրա համար է անիծվում,
Բայց սպասեք, չէ՞ որ Եվան ընդամենը Ադամի մի մասնիկն էր,
Ուստի ինչպե՞ս է ստացվում, որ մասնիկը տիրոջից ավելի ուժեղ է գտնվում,
Ինչպե՞ս է, որ այդքան ուժեղ Ադամը իրեն զսպել չի կարողանում,
Ինչպե՞ս է, որ Եվայի նման թույլ էակը դրախտը` դժոխքի է վերածում,
Ինչպե՞ս է, որ տղամարդ Ադամը Եվային պաշտպանել չի կարողանում։
Ուղղակի Ադամը Եվայի միջոցով է իր ուզածին հասնում,
Նրան մեղադրելով` իր երազած պտուղն է ճաշակում,
Աշխարհի ողջ մեղքը նրա ուսերին դնելով`զոհ է ձևանում,
Իսկ Եվան տառապում է և ինքն իրենից փախչում,
Բայց եթե նա այդքան վատն է, ինչո՞ւ է այսօր Ադամն էլ հենց Եվայից ծնվում:
                                                                                                                   ԱՆԻՆԱ
http://www.facebook.com/note.php?note_id=156110187765452