пятница, 7 января 2011 г.

Ասում եք` Եվան վա՞տն է....հըմ...

Ասում են Ադամն ավելի լավն էր, քան Եվան,
Ադամը համակերպվում էր,Եվան` պայքարում,
Ադամը ստեղծում էր, Եվան`ավելին ուզում,
Ադամը ենթարկվում էր, Եվան`գայթակղվում,
Բայց Եվան նաև գայթակղում էր, իսկ Ադամը` գայթակղվում,
Ու թեկուզ Ադամը ժխտում էր,բայց ինքն էլ էր խնձորն ուտելու մասին մտածում,
Ուղղակի Եվան ավելի համարձակ էր, ուստի դա չէր թաքցնում,
Ադամը համոզում էր, բայց ներքուստ հազիվ էր ինքն իրեն դիմադրում,
Եվան երկար սպասում էր, բայց Ադամն այդպես էլ տեղից չէր շարժվում,
Իսկ Եվան շտապում էր,ինչ-որ բան փոխել էր ուզում,
Փոխեց, և մինչ օրս էլ դրա համար է անիծվում,
Բայց սպասեք, չէ՞ որ Եվան ընդամենը Ադամի մի մասնիկն էր,
Ուստի ինչպե՞ս է ստացվում, որ մասնիկը տիրոջից ավելի ուժեղ է գտնվում,
Ինչպե՞ս է, որ այդքան ուժեղ Ադամը իրեն զսպել չի կարողանում,
Ինչպե՞ս է, որ Եվայի նման թույլ էակը դրախտը` դժոխքի է վերածում,
Ինչպե՞ս է, որ տղամարդ Ադամը Եվային պաշտպանել չի կարողանում։
Ուղղակի Ադամը Եվայի միջոցով է իր ուզածին հասնում,
Նրան մեղադրելով` իր երազած պտուղն է ճաշակում,
Աշխարհի ողջ մեղքը նրա ուսերին դնելով`զոհ է ձևանում,
Իսկ Եվան տառապում է և ինքն իրենից փախչում,
Բայց եթե նա այդքան վատն է, ինչո՞ւ է այսօր Ադամն էլ հենց Եվայից ծնվում:
                                                                                                                   ԱՆԻՆԱ
http://www.facebook.com/note.php?note_id=156110187765452 

2 комментария:

  1. your poems are beautiful :) Yes Eve was daring and had the strength to carry the fault on her fragile shoulders forever, but i still like Lilit better :))

    ОтветитьУдалить
  2. Սա այն հարցն է, որ չես կարող ինչ որ բան ասել, մեղավորը խնձորն է, որ այդքան ժամանակ ծառից կախված էր մնացել.....

    ОтветитьУдалить